Ուժերի ստուգում Կիպրոսում եւ Թուրքիայում
Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլային թիմերը միաժամանակ անցկացնում են ստուգողական հանդիպումներ:
Առավել հաջող է հանդես գալիս միայն Երեւանի «Միկան»: Մեր թիմը ստուգողական առաջին խաղում 0:0 հաշվով է խաղացել ռուսական «Սլավյանսկի» թիմի հետ, իսկ երեկ հաղթել է սերբական «Սլոբոդային»` 3:1:
Կիպրոսում գտնվող մեր մյուս ակումբները ձախողել են ստուգարքները: Հանրապետության փոխչեմպիոնը՝ Երեւանի «Փյունիկը» 2:3 հաշվով պարտվել է Չինաստանի «Չանչուն Յաթային», չնայած որ այն առաջինն է երկու գոլ խփել:
Երեւանի «Բանանցը» զիջել է Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Սարանսկի «Մորդովիային»` 1:2, իսկ Դիլիջանի «Իմպուլսը»՝ «Չանչուն Յաթային»` 1:4:
Այս օրերին Անթալիայում ուսհավաք անցկացնող Գյումրիի «Շիրակի» գործերը նունյնպես հաջող չեն: Մեր թիմը երեք ստուգողականներում պարտվել է ուկրաինական առաջին դիվիզիոնում հանդես եկող «Նաֆտովիկին» (0:2) եւ «Գովերլա-Զակարպատիեին» (0:2), եւ միայն ռուսական «ԲՄԱ-Էներգիայի» հետ է ոչ-ոքի խաղացել (1:1):