«Սպահան»-«Պարտիզան» խաղը ձախողվեց
Իրանական «Սպահան» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Բելգրադի «Պարտիզանի» հետ փետրվարի 24-ին նշանակված ընկերական խաղից:
Սերբական լրատվամիջոցները նշում են, որ իրանցիները խաղից հրաժարվել են իրենց թիմի իսրայելացի գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտի պատճառով:
«Ես անչափ հիասթափված եմ, որ այդ խաղը հետաձգվել է: Ինձ ոչ պաշտոնապես ասացին, որ իրանցիները չեն ցանկացել խաղալ այն պատճառով, որ ես իսրայելացի եմ: Դա ամոթ է: Ես երբեք սպորտը չեմ խառնել քաղաքականության հետ: Անգլիայում աշխատելիս ես բազմիցս շփվել եմ արաբների հետ, որոնցից մի քանիսի հետ դեռեւս կապ եմ պահպանում»,- ասել է «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտը:
Սերբական ակումբը ստիպված փոխել է իր վերջին ուսհավաքի վայրը եւ Դուբայի փոխարեն մեկնել է Անթալիա: «Պարտիզանն» այժմ նոր մրցակից է փնտրում նույն օրը խաղ անցկացնելու համար, որպեսզի չձախողի նախապատրաստական փուլը: