Մեր հավաքականների կազմերը հայտնի են
Այսօր հայտնի են դարձել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին, որ հունահռոմեական ըմբշամարտի մրցումներին մեր հանրապետությունից հանդես կգան 7 մարզիկներ: Նրանք են՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը եվրոպական ստուգատեսին հայտավորել է 12 ըմբիշների՝ Գեղամ Բաբախանյան, Միհրան Ջաբուրյան (երկուսն էլ 55 կգ քաշային կարգ), Արթուր Առաքելյան, Նարեկ Սանոյան (60 կգ), Դավիթ Սաֆարյան, Ժիրայր Հովհաննիսյան (66 կգ), Մուսա Մուրթազալիեւ, Սուրեն Մարկոսյան (74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդով, Գեւորգ Ավշարյան (84 կգ), Անդրանիկ Գեւորգյան (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւ (120 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչը նրանցից պետք է ընտրի 7-ին:
Նշենք, որ մեր ազատ ոճայինները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հունահռոմեական հավաքականը նույն մարզաբազայում ուսհավաք կկազմակերպի փետրվարի 27-ից մինչեւ մարտի 7-ը: