Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նետեց նիզակն ու առաջ անցավ

Սպորտ
f45af7e1436f361d88a6691aa413845a

Ադլերում անցկացված Ա. Լունյովի անվան աթլետիկայի ավանդական համառուսական բաց մրցաշարում Հայաստանի նիազականետորդ Մելիք Ջանոյանը ցույց տալով 79 մ 71 սմ արդյունք, 21 սմ-ով գերազանցել է օլիմպիական վարկանիշային ցուցանիշը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այդպիսով՝ Մելիք Ջանոյանը դարձավ Հայաստանի թվով 13-րդ մարզիկը, որը լոնդոնյան խաղերին մասնակցելու իրավունք նվաճեց:

Նշենք, որ նրա լավագույն արդյունքը եղել է 78 մ 03 սմ-ը, որը ցույց է տվել 2008 թվականին՝ նույն մրցումներում: