Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» չի մրսի Մոսկվայում

Սպորտ
ea517b01fd7d34ea05ef2fc4e57fe57c

Փետրվարի 21-ին իսպանական թիմը Մոսկվայում մրցելու է տեղի ԲԿՄԱ-ի հետ: Որպեսզի Ռուսաստանի մայրաքաղաքում ֆուտբոլիստները, մարզիչները եւ թիմը սպասարկող խմբի աշխատակիցները չմրսեն, արքայական ակումբը յուրաքանչյուրին տրամադրել է 25 կգ տաք հագուստ: Հաշվի առնելով այն, որ «Ռեալը» Մոսկվա է մեկնել 50 հոգանոց պատվիրակությամբ, իսպանական ակումբը ընդհանուր առմամբ իր հետ 1250 կգ տաք հագուստ է բերել Ռուսաստան:

Չնայած Մոսկվայում տիրող սաստիկ ցրտին, ԲԿՄԱ - «Ռեալ» խաղի 65 հազար տոմսերը վաղուց սպառվել են: