A
A
Գարի Կասպարովը մասնակցելու է
Հայտնի շախմատիստ Գարի Կասպարովը մասնակցել է Եվրոխորհրդարանում «Շախմատը դպրոցներում» ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինար պարապմունքներին: Այդ մասին տեղեկացնում է Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնը դրանց ընթացքում միաժամանակյա հանդիպում է անցկացրել երեխաների եւ պատգամավորների հետ:
ԵՇՖ-ի եւ Կասպարովի եվրոպական հիմնադրամի ներկայացրած ծրագրին հավանություն են տվել բոլոր այն կուսակցությունները, որոնք ներկայացնում են Եվրոխորհրդարանը:
Ծրագիրը կյանքի կոչելու համար Գարի Կասպարովն ու ԵՇՖ-ի նախագահ Սիլվիո Դանաիլովը մարտին պատգամավորների շրջանում կկազմակերպեն ստորագրահավաք: Նրանց լիովին աջակցում է Եվրոխորհրդարանի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Եժի Բուզեկը: