Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Փաշիկյանն առաջատարն է

Սպորտ
111d437a24d0fd0f5cac7b4db27679c8

Իրանի Մաշադ քաղաքում ընթացող «Ֆիրդուսի օփեն» շախմատի տղամարդկանց մրցաշարում գերազանց հանդես է գաիս Հայաստանի ներկայացուցիչը՝ Արման Փաշիկյանը:

9-րդ տուրի պարտիայում Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Ռասուլ Իբրահիմովի հետ: Նա 8 միավորով վստահ գլխավորում է աղյուսակը: Մեր գրոսմայստերը 1 միավորով գերազանցում է իրեն հետապնդող 7 շախմատիստների, այդ թվում Լեւոն Բաբուջյանին:

Նախավերջին` 10-րդ տուրում Արման Փաշիկյանը սպիտակներով կհանդիպի Հոլանդիան ներկայացնող ռուս շախմատիստ Սերգեյ Տիվյակովի հետ, իսկ Լեւոն Բաբուջյանի մրցակիցը կլինի իրանցի Նիմա Ջավանբախտը:

Նույն քաղաքում զուգահեռաբար ընթացող «Խայամ օփեն» կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Մարիա Կուրսովան 8-րդ տուրում պարտվեց Սոֆիկո Խուխաշվիլիին եւ երկրորդ տեղից նահանջեց մինչեւ 6-րդ հորիզոնականը: Նա վաստակել է 5,5 միավոր:

Հայաստանի այս տարվա չեմպիոնուհին կպայքարի մրցանակային 2-3-րդ տեղերի համար, քանի որ վրացի շախմատիստուհին իր ակտիվում ունի 7 միավոր եւ արդեն անհասանելի է մրցակիցների համար:

Վերջին տուրում Մարիա Կուրսովան սեւ խաղաքարերով կհանդիպի Իրանի ներկայացուցչին՝ Հոմա Ալավիի հետ: