Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պարտվել է չինական ակումբին

Սպորտ
c367e7db58fb08e5e4917650d15658fe

Դիլիջանի «Իմպուլսը» եւ Երեւանի «Բանանցը» ստուգողական խաղում կմրցեն Չինաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Չանչուն Յաթայի» թիմի հետ, որը երեկ 3:2 հաշվով հաղթել է մեր փոխչեմպիոնին՝ Երեւանի «Փյունիկին»:

Այսօր չինացի ֆուտբոլիստները ուժերը կչափեն Արմեն Գյուլբուդաղյանցի սաների՝ «Իմպուլսը» ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 23-ին կխաղան «Բանանցի» դեմ:

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի 4 թիմերը` «Փյունիկը», «Միկան», «Բանանցը» եւ «Իմպուլսը» ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Կիպրոսում: