Հունաստանի ՖՖ-ն դժգոհ է կառավարությունից
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ լինելով սպորտի մասին նոր օրենքից, մեկ շաբաթով հետաձգել է ազգային առաջնության փետրվարի 25-26-ին նախատեսված հանդիպումները:
Կառավարության որոշմամբ, սպորտի նախարարությունը կարող է լուծարել ցանկացած սպորտային ակումբին, եթե այն պարտք է իր պարտատերերին կամ պետությանը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարծում է, որ Հունաստանի կառավարությունը այդ նորամուծությունով միջամտում է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին, ինչը հակասում է իր կանոնադրությանը: Եթե Հունաստանը չկատարի ՖԻՖԱ-ի պահանջը, ապա այդ երկրի ֆուտբոլային հավաքականները եւ ակումբները կարող է հեռացվեն միջազգային մրցաշարերից:
Նշենք, որ Հունաստանն այժմ բանակցություններ է վարում մասնավոր պարտատերերի հետ, պետպարտքերը մարելու համար: Տնտեսական ճգնաժամից խուսափելու համար, կառավարությունը ստիպված է ֆինանսական կոշտ քաղաքականություն վարել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ սպորտի: