Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատային դեսանտ՝ Մոսկվայում

Սպորտ
9aaf4378b5a51a07f0a1fadc88050944

Այսօր Մոսկվայում մեկնարկող «Աերոֆլոտ-օփեն» շախմատային փառատոնի A կարգի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը:

Առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի խորվաթ շախմատիստ Մարին Բոսիոչիչի հետ: Վիճակահանությամբ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի պերուացի Խորխե Կորին, իսկ Կարեն Հ. Գրիգորյանի մրցակիցը` չինացի Ժանչաո Ժուն:

Այս տարվա «Աերոֆլոտ-օփենի» A կարգի մրցաշարին կմասնակցեն 86 գրոսմայստերներ: Նրանք շվեյցարական մրցակարգով 9 տուրում կորոշեն հաղթողին եւ մրցանակակիրներին:

Փառատոնի B մրցաշարում մերոնցից հանդես կգան գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Աղասի Ինանցը, Մանուել Պետրոսյանը:

C մրցաշարում Հայաստանը կներկայացնի 6 հոգու: