A
A
Երեխաներն ընտրեցին Յուրա Մովսիսյանին
Ռուսական «Կրոսնոդար» ակումբը հարցում է անցկացրել իր սեփական ֆուտբոլի ակադեմիայի սաների շրջանում` թիմի 2011 թվականի լավագույն խաղացողին որոշելու համար:
Հարցմանը մասնակցած պատանի ֆուտբոլիստների 33 տոկոսը իրենց ձայնը տվել են «Կրասնոդարի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանին: Երկրորդը ճանաչվել է բրազիլացի կիսապաշտպան Ժոազինյոն` 22 տոկոս, իսկ երրորդ տեղում եզրային պաշտպան Դուշան Անջելկովիչն է` 17 տոկոս: