Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսական ձմեռ»-ը ՀՀ-ին հաջողություն չբերեց

Սպորտ
042031f8c64c63cef0efc502b41b379d

Մոսկվայում անցկացվող աթլետիկայի «Ռուսական ձմեռ» միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանից հանդես եկավ միայն Վարդան Փահլեւանյանը: Հեռացատկի մրցումներում մեր 24-ամյա աթլետը 7,32 մ արդյունքով գրավեց 9-րդ տեղը:

Մրցաշարում սահմանված էր 2012թ. օլիմպիական խաղերի վարկանիշ՝ 8 մետր 10 սանտիմետր սահմանագիծը հատած մարզիկների համար: Դա հաջողվեց միայն մրցաշարի հաղթող Ալեքսանդր Մենկովին (Ռուսաստան)` 8,24 մ: