A
A
«Արեւածագի 10 օր» մեր աթլետների համար
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը կմասնակցի իրանական Մաշադ քաղաքում այսօր մեկնարկող «Արեւածագի 10 օր» սպորտային փառատոնի շրջանակում անցկացվող մրցումներում:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին, որ այդ ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն 17 մարզիկներ՝ 10 տղամարդ, 7կին: Նրանք իրենց ուժերը կփորձարկեն վազքում, հեռացատկում եւ գնդի հրման հատվածում:
Իսկ ահա մեր առաջատար հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը եւ Արսեն Սարգսյանը այժմ գտնվում են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Նրանք փետրվարի 5-ին կմասնակցեն այնտեղ անցկացվող «Ռուսական ձմեռ» միջազգային ավանդական մրցաշարին:
Ի դեպ, եթե Վարդան Փահլեւանյանը եւ Արսեն Սարգսյանը հաղթահարեն 8 մետր 10 սանտիմետր սահմանագիծը, ապա նրանց կշնորհվի 2012 թ. օլիմպիական խաղերի վարկանիշ: