Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստը չի մասնակցի մոր թաղմանը

Սպորտ
d68365e470007278185c995d212d1375

Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնի Անանը կշարունակի ելույթները Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում, չնայած այն բանին, որ այսօր առավոտյան հանկարծամահ է եղել նրա մայրը:

«Մենք ցնցված ենք այդ լուրից եւ բոլոր առումներով պատրաստ ենք օգնել ֆուտբոլիստին եւ նրա ընտանիքին: Անտոնին որոշել է մնալ թիմում եւ շարունակել խաղալ, ինչը հերոսություն է նրա կողմից» - ասել է Գանայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կվեսի Նիանտակին:

25-ամյա Անտոնի Անանը Գանայի հավաքականի առաջատար պաշպաններից է: Նա հանդիսանում է գերմանական «Շալկե-04»-ի խաղացողը, սակայն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս հոլանդական «Վիտեսում»: