Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամբիստները կմեկնեն Ուրալսկ

Սպորտ
cc84a15330987567464bb4da4e5bd41d

Հայաստանի սամբոյի հավաքականը հունվարի 25-ին կմեկնի Ղազախստանի Ուրալսկ քաղաք, որտեղ հունվարի 27-29-ը տեղի կունենա նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակների խաղարկությունը, որը սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այդ մրցումներին հայտավորել երեք մարզիկ: Մինչեւ 82 կգ քաշային կարգում հանդես կգա աաշխարհի եւ Եվրոպայի 2010 թ չեմպիոն Աշոտ Դանիելյանը, մինչեւ 62 կգ քաշային կարգում` Մարտին Միրզոյանը, 90 կգ-ում` Դավիթ Գրիգորյանը:

Բոլոր մարզիկները սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ են:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ մարզիչ Է. Միրզոյանը եւ մրցավար Է. Ասլանյանը: