A
A
Լեւոն Արոնյանի 6-րդ հաղթանակը
Հոլանդիայում շարունակվող Վեյք ան Զեեի շախմատային փառատոնի A խմբի սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը այսօր թվով 6-րդ հաղթանակը տարավ:
10-րդ տուրում նա սեւերով առավելության հասավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ: Լեւոն Արոնյանը վաստակել է 7,5 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը:
Նրա մոտակա մրցակիցներից Վասիլի Իվանչուկը հաղթեց Դավիդ Նավարային, իսկ Մագնուս Կառլսենը այս տուրում ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Նրանք ունեն համապատասխանաբար 6,5 եւ 6 միավոր: