Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմպուլսը» մրցեց Ռուսաստանի ետնապահի հետ

Սպորտ
5112a4b4ec129a754e465a8093e769ac

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից Դիլիջանի «Իմպուլսը» այսօր երկրորդ ստուգողական հանդիպումը անցկացրեց Սոչիում, որտեղ մեր թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Մեր ֆուտբոլիստները ուժերը փորձեցին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ետնապահ «Տոմի» հետ: Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի կայքէջը, խաղը անցել է երկուստեկ գրոհների ներքո:

Հանդիպման 18-րդ րոպեին «Իմպուլսը» մրցակցին հաղթում էր 3:1 հաշվով, սակայն մինչեւ ընդմիջում «Տոմին» հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստները կրկին առաջ են անցել հաշվի մեջ, բայց հետագայում եւս երկու գոլ են բաց թողել եւ պարտվել 4:5 հաշվով: Այս խաղով մեր թիմն ավարտեց իր սեւծովյան ուսհավաքը:

Հիշեցնենք, որ ստուգողական առաջին խաղում «Իմպուլսը» զիջել էր ՌԴ-ի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող Ստավրոպոլի «Դինամոյին» (0:2):