Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն դիմել է Լեհաստանի կառավարությանը

Սպորտ
a084c165686de132a7948759514b8e9e

Ֆուտբոլի եվրոպական միության ներկայացուցիչերը դիմել են Լեհաստանի կառավարությանը եւ խնդրել Եվրոպայի 2012 թվականի առաջնության օրերին բացառություն անել Ռուսաստանի երկրպագուների համար եւ նրանց ազատել մուտքի վիզայից:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով ռուս ֆուտբոլասերները կարող է չհասցնեն ձեւակերպել մուտքի վիզաները, քանի որ տոմսերը բաժանվելու են առաջնության մեկնարկից հաշված օրեր առաջ: Նա օրինակ է բերել 2008 թվականին Մոսկվայում կայացած չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Չելսիի» երկրպագուների համար մուտքի վիզա էին ծառայել խաղի տոմսերը:

Իսկ ահա Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը, որտեղ տեղի է ունենալու Եվրո-2012-ի եզրափակիչ խաղը, սկսել է թարմացնել ավտոբուսների եւ տրոլեյբուսների հավաքակայանը: Օրերս քաղաքը ստացել է 36 նոր ավտոբուսներ եւ 6 տրոլեյբուս: Մինչեւ Եվրոպայի առաջնության մեկնարկը Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներում կհայտնվեն եւս 185 նոր ավտոբուս եւ 202 տրոլեյբուս: