Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Հայրապետյանը մտավ եզրափակիչ

Սպորտ
f7bc539194eeba7c2249ccc7fbd1bbb2

Հայաստանի պատանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի եզրափակիչ փուլին:

Երեկ կայացած որակավորման մրցաշարում 15-ամյա մարզիկը զբաղեցնելով 10-րդ տեղը, իրավունք է ստացել մասնակցելու կարճ ծրագրին: Այդ մրցումներում առաջին 24 տեղը գրավելու դեպքում, մեր մարզիկը կմասնակցի նաեւ ազատ ծրագրին, որտեղ արդեն անմիջականորեն կխաղարկվեն աշխարհամասի այս տարվա մեդալները:

Ի դեպ, որակավորման փուլում Սլավիկ Հայրապետյանի մրցակիցներից մեկը եղել է հանրահայտ ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն, որը երկարատեւ ընդմիջումից հետո պրոֆեսիոնալ սպորտից կրկին վերադարձել է սիրողական սպորտ: Օլիմպիական չեմպիոնը ցույց է տվել ամենաբարձր արդյունքը: