Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2012-ի պատճառով

Սպորտ
4e3ac3bab91c532750b22d4d42cb4e8f

Կիեւի քաղաքապետարանը ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարին լավագույնս պատրաստվելու համար որոշել է ավարտական դասարանների համար կարճացնել ուստարին:

Այս տարի 11-րդ դասարանցիների համար ավարտական զանգը կհնչի ոչ թե ավանդական մայիսի 25-ին, այլ 12-ին:

«Ավարտական դասարանները մայիսին պետական քննություններ կհանձնեն, իսկ հունիսին դրանց համար դպրոցներին կից կկազմակերպվեն առողջարարական ճամբարներ» ,- ասել է Կիեւի քաղաքապետարանի կրթության եւ գիտության բաժնի պետ Վերա Գորյունովան:

Նա սակայն խոստովանել է, որ Կիեւի կենտրոնական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող դպրոցներում նման ճամբարներ չեն գործի` ելնելով անվտանգությունից: Նշենք, որ այդ որոշումը չի վերաբերում մնացած դասարաններին, որոնք դասերն անցկացնելու են սովորական ռեժիմով՝ մինչեւ մայիսի 25-ը: