Կոբի Բրայանթը «էժան կպրծնի»
ԱՄՆ-ի հավաքականի եւ «Լոս Անջելես Լեյկերս» թիմի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի եւ նրա կնոջ` Վանեսայի բաժանման գործընթացը մոտեցել է ավարտին:
Տեղի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ամուսինների փաստաբանները արդեն հարթել են բոլոր վիճելի հարցերը: Բասկետբոլի ազգային միության ամենարդյունավետ բասկետբոլիստը համաձայնել է իր երեք առանձնատները նվիրել կնոջը: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 18,8 մլն դոլար:
Կոբի Բրայանթը Վանեսայի հետ ապրում է 2002 թվականից եւ նրանից երկու աղջիկ ունի: Նա ամուսնական պաշտոնական պայմանագիր չէր կնքել, այդ իսկ պատճառով ստիպված չի լինի կնոջը փոխանցել իր հարստության 50 տոկոսը: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով բաստկետբոլիստի ունեցվածքը կազմում է մոտ 150 մլն դոլար:
Նշենք, որ 29-ամյա Վանեսան ապահարզան է պահանջել իր ամուսնու կողմից մշտապես դավաճանված լինելու պատճառով: