Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամ Ռոբերտ Հովհաննիսյանը, կամ Տիգրան Լ. Պետրոսյանը

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով սկսեց գլխավորել Ռոբերտ Հովհաննիսյանը, որը այսօր սկզբունքային հաղթանակ տարավ իրեն հետապնդող Զավեն Անդրիասյանի հետ խաղում:

Պարտիան բավական դիտարժան պայքարում անցավ, եւ երբ սպիտակներով հանդես եկող գործող չեմպիոնը մտածված քայլերով ընդհատեց սեւերին շախերի շարքը, ապա մրցակցին ստիպեց հանձնվել, հանդիսականները չդիմացան եւ ծափողջույններ նվիրեցին հաղթողին:

Ռոբերտ Հովհաննիսյանից բացի առաջին տեղի համար պայքար կմղի նաեւ Տիգրան Լ. Պետրոսյանը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 6-ի: Ուշագրավն այն է, որ չեմպիոնի կոչման երկու թեկնածուները վերջին տուրում հանդիպելու են իրար հետ: Սպիտակներով հանդես կգա Տիգրան Լ. Պետրոսյանը, որը միմիայն հաղթանակի դեպքում կնվաճի ոսկե մեդալ:

Կանանց առաջնությունում չեմպիոնը նույնպես կորորշվի մրցումների վերջին օրը: Արդեն կայացած 10 տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Մարիա Կուրսովան, որն այսօր պարտության մատնեց Լիա Մարտիրոսյանին եւ վաստակեց 7 միավոր: Նրանից կես միավոր քիչ ունի Աննա Հայրապետյանը, որը հաշվետու տուրում տեխնիկական հաղթանակ տարավ, քանի որ մրցակիցը` Մարիա Գեւորգյանը, չէր ներկայացել հանդիպմանը:

Վերջին տուրում Մարիա Կուրսովան կհանդիպի ետնապահներից մեկի` Հասմիկ Ղամբարյանի հետ, իսկ Աննա Հայրապեըյանը` մրցանակային երրորդ տեղի համար պայքարող Լիանա Աղաբեկյանի հետ: