A
A
Դավիդ Նալբանդյանը հաղթանակ տարավ
Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը հաջող մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:
Այսօր կայացած առաջին մրցախաղում նա տեխնիկական հաղթանակ տարավ Յարկո Նիեմինենի նկատմամբ: Առաջին սեթն ավարտվել է Դավիդ Նալբանդյանի առավելությամբ` 6:4, իսկ երկրորդում, երբ նա առաջ է ընկել 4:2 հաշվով, ֆինն թենիսիստը վնասվածք է ստացել եւ հրաժարվել հետագա պայքարից:
Երկրորդ փուլում մեր հայրենակիցը կհանդիպի ամերիկացի Ջոն Իսների հետ: