Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Կուրսովան անկասելի է

Սպորտ
912b22bfea4cc864b9eb75ca2fe420db

Այսօր կայացան շախմատի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 4-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում անցած տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով պարտության մատնեց Սամվել Տեր-Սահակյանին եւ վաստակեց 2.5 միավոր: Նա հավասարվեց առաջատարներ Հրանտ Մելքումյանին, Արտաշես Մինասյանին եւ Տիգրան Պետրոսյանին, որոնք այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Կանանց առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Մարիա Կուրսովան, որը այս տուրում սպիտակներով առավելության հասավ Լիանա Աղաբեկյանի նկատմամբ: Նա 4 միավորով շարունակում է միայնակ գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Աննա Հայրապետյանը նրանից ետ է մնում մեկ միավորով: