A
A
Լեւոն Արոնյանը չի հանդիպի Էլինա Դանիելյանին
Այսօր հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կմեկնարկի շախմատի 74-րդ միջազգային խոշոր փառատոնը:
A խմբի մրցաշարին կմասնակցեն 14 շախմատիստներ, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջին եւ երկրորդ շախմատիստները՝ Մագնուս Կառլսենը եւ Լեւոն Արոնյանը: Մեր գրոսմայստերը առաջին տուրում սեւերով կմրցի Սերգեյ Կարյակինի հետ:
C խմբի մրցաշարում հանդես կգա Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Նա առաջին տուրում ուժերը կչափի ռուս գրոսմայստեր Մաքսիմ Տուրովի հետ:
Նշենք, որ Լեւոն Արոնյանը արդեն երկու անգամ հաղթող է ճանաչվել Վեյկ ան Զեեի մրցաշարերում: Այստեղ ոսկե տառերով գրված իրենց անունները թողել են նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Տիգրան Վարդանի Պետրոսյանը եւ Գարի Կասպարովը: