Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Քոթանջյանը 10-րդ տեղում է

Սպորտ
ff1b9c2fb7cb9aa0806ef8ee481c8451

Հայաստանի շախմատիստ Տիգրան Քոթանջյանը Թաֆրիզում (Իրան) ընթացող շախմատի միջազգային մրցաշարում, երեք տուրից հետո 2,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստներ, որոնք վաստակել են 3-ական միավորներ:

2-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը սպիտակներով հաղթել է Իրանի շախմատիստ Սոհեյլ Ասնաշարիին, իսկ ահա երրորդում ոչ-ոքի է խաղացել միջազգային վարպետ Ամիրռեզա Պուրամեզանալիի հետ:

Այսօր կկայանան 4-րդ եւ 5-րդ տուրի պարտիաները: Տիգրան Քոթանջյանը նախ կհանդիպի իրանցի Աֆշին Մողադամյանի հետ, իսկ երկրորդ մրցակիցը հայտնի կդառնա 4-րդ տուրի ավարտից հետ: