Մարիա Կուրսովան շարունակում է հաղթարշավը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեք տուրից հետո 2-ական միավոր են վաստակել 4 մասնակիցներ: Դրանք են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Արտաշես Մինասյանը: Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը:
Հրանտ Մելքումյանը այս տուրում հաղթեց հենց Արտաշես Մինասյանին: Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով պարտության մատնեց Կարեն Գրիգորյանին, իսկ Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղաց Արման Փաշիկյանի հետ:
Կանանց առաջնությունում գերազանց է հանդես գալիս մրցաշարի նորեկ Մարիա Կուրսովան: Երրորդ տուրում նա հաղթեց ետնապահ Մարիա Գեւորգյանին եւ վաստակեց 3 միավոր: Նրանից կեսական միավոր քիչ ունեն Լիանա Աղաբեկյանն ու Աննա Հայրապետյանը:
Իսկ ահա Ուկրաինայից Հայաստան տեղափոխված Եվգենյա Դոլուխանովան դեռեւս չի կարողանում հաղթանակ տանել մրցաշարում: Ավելին, այս տուրում նա սպիտակներով պարտվեց Աննա Հայրապետյանին եւ 1 միավորով առայժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: