A
A
Լավագույնը Վիկտոր Կաշային է
2011 թվականի լավագույն ֆուտբոլային մրցավար է ճանաչվել հունգարացի Վիկտոր Կաշային:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի անցկացրած հարցմանը մասնակցել են 80 երկրների մասնագետներ, որոնք առաջին տեղը տվել են Վիկտոր Կաշայիին, երկրորդը անգլիացի մրցավար Հովարդ Վեբին: Լավագույն եռյակը եզրափակել է Ուզբեկստանի լավագույն մրցավար ճանաչված Ռավշան Իրմատովը:
Վիկտոր Կաշաին 2011 թվականին սպասարկել է չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» - «Մանչեսթըր Յունայթեդ» եզրափակիչ խաղը:
Սակայն նրան ավելի շատ հիշում են Եվրո-2012-ի Էստոնիա - Իռլանդիա անցումային հանդիպումից: Այդ խաղի ժամանակ հունգարացի մրցավարը դաշտից հեռացրել էր էստոնացիների երկու ֆուտբոլիստների, որի արդյունքում իռլանդացիները 4:0 խոշոր հաշվով հեշտ հաղթանակ էին տարել: