A
A
Դահուկորդուհին մահացել է
Լեռնադահուկային սպորտի Թուրքիայի հավաքականի անդամներից մեկը մահացել է մարզման ժամանակ:
Միջադեպը տեղի է ունեցել Էրզրումի լեռներում: 18-ամյա լեռնադահուկորդուհի Աշլի Նեմութլուն մարզվելիս վայր է ընկել եւ կոտրել վիզը:
Թուրքիայի լեռնադահուկորդները ներկայումս պատրաստվում են ազգային առաջնությանը, որն անցկացվելու է հունվարի 14-15-ը, նույն վայրում: