Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասվում է լարված պայքար

Սպորտ
bcea8686b1326a80539c9f454c6db49a

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները:

Կանանց մրցաշարում սկզբունքային նշանակություն ունի Եվգենյա Դոլուխանովա - Աննա Հայրապետյան պարտիան: Երկու տուրից հետո առաջինն ունի 1, իսկ երկրորդը` 1,5 միավոր: Աղյուսակը գլխավորող Մարիա Կուրսովան, որը երկու հաղթանակ է տարել, կմրցի առաջնության ետնապահ Մարիա Գեւորգյանի հետ, որը դեռեւս միավոր չի վաստակել:

Տղամարդկանց առաջնությունում մրցաշարային առումով կարեւոր նշանակություն ունի առաջատար Արտաշես Մինասյանի եւ նրա հիմնական մրցակից Հրանտ Մելքումյանի պայքարը:

Ի դեպ, շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց այս տարվա առաջնություները համեմատաբար հավասար կազմեր են հավաքել, ուստի բավական լարված պայքար է սպասվում: Այդ մասին վկայում է այն փաստը, որ երկու տուրից հետո 23 մասնակիցներից արդեն միավորներ են կորցրել 21-ը, այդ թվում՝ 10 շախմատիստ եւ 11 շախմատիստուհի: