Մեր դահուկավազորդին պետք են քիչ միավորներ
Հայաստանի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը Ֆինլանդիայի Վուոկատտի քաղաքում կայացած «Սկանդինավիայի գավաթում» գրավել է մրցանակային 3-րդ տեղը:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մինչեւ 20 տարեկան դահուկորդների 15 կմ ազատ ոճում Սերգեյ Միքայելյանը ցույց է տվել 38,11 րոպե արդյունք:
Մինչ այդ, հայ մարզիկն առաջինն էր ճանաչվել Ֆինլանդիայի Մուոնիո քաղաքի խոշոր միջազգային մրցաշարի ազատ և դասական ոճի մրցումներում, եւ երկրորդ տեղն էր գրավել Կոխտիոլախտիի միջազգային մրցավազքում:
Երիտասարդ դահուկավազորդն այժմ ունի ռեյտինգային 70 միավոր: Եթե Սերգեյին հաջողվի այն իջեցնել-հասցնել 60-ի (դահուկավազքում որքան ցածր է մարզիկի ռեյտինգային միավորը, այնքան բարձր տեղ է զբաղեցնում նա), ապա օլիմպիական ուղեգրից բացի կնվաճի նաեւ աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերին մասնակցելու իրավունք: