Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը` Հայաստանի թիվ 1 մարզիկ

Սպորտ
e3bcdbb5c7fd0cc7b2af4a20624efdf7

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2011 թվականի 10 լավագույն մարզիկները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը:

Հարցմանը մասնակցել են մարզական 42 լրագրողներ: 2011թ. Հայաստանի թիվ 1 մարզիկ է ճանաչել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը:

2011 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները`
1. Ռոման Ամոյան (հ/հ ըմբշամարտ) 346 միավոր
2. Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ըմբշամարտ) 300
3. Լեւոն Արոնյան (շախմատ) 296
4. Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ) 237
5. Աղասի Աղասյան (ծանրամարտ) 151
6. Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ) 145
7. Յուրա Մովսիսյան (ֆուտբոլ) 140
8. Հարություն Մերդինյան (մարմնամարզություն) 129
9. Վլադիմիր Սարուխանյան (բռնցքամարտ) 124
10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ըմբշամարտ) 111

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել աշխարհի չեմպիոն, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Նրան հաջորդում են ֆուտբոլի և հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները:

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 14 մարզիկների անուններ.
Սամբիստներ` Վաչիկ Վարդանյան, Հակոբ Առաքելյան
Ծանրորդներ` Արայիկ Միրզոյան, Հռիփսիմե Խորշուդյան
Ֆուտբոլիստներ` Ռոման Բերեզովսկի, Կառլեն Մկրտչյան
Շախմատիստներ` Էլինա Դանիելյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան
Նավամոդելավար` Հրաչյա Շահազիզյան
Բռնցքամարտիկ` Արմինե Սինաբյան
հունահռոմեական ոճի ըմբիշ` Յուրի Պատրիկեեւ
հրաձիգ` Նորայր Բախտամյան