Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվեց Ուզբեկստանից եւ նախընտրեց Ճապոնիան

Սպորտ
30693a4db84757843fc2ed8757bbd7fe

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Ուզբեկստանին զրկեց մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստուհիների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից:

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական մամլո հայտարարությունում նշել է, որ մրցաշարի կազմակերպչական աշխատանքների ժամանակ տեխնիկական եւ տրանսպորտային լուրջ խնդիրներ են ծագել: Աշխարհի առաջնության փոխարեն Ուզբեկստանը կանցկացնի միջազգային մրցաշար մի քանի երկրների մասնակցությամբ:

Ժնեւում կայացած գործադիր կոմիտեի նիստում, ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստուհիների աշխարհի առաջնության կազմակերպումը առաջարկել է Ճապոնիային: