Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսիսյանը բաժանեց 2-6-րդ տեղերը

Սպորտ
cffefc99ef4cc4b22662b961b5f97433

Լեհաստանում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:

Նա 13 հնարավորից վաստակեց 10,5 միավոր եւ բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը ի վերջո գրավեց 6-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի շախմատիստ Բադուր Ջոբավան, որը կես միավոր ավելի էր վաստակել:

Մեր մյուս ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 9,5 միավորով գրավեց 20-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանն ու Հրայր Սիմոնյանը 9-ականով զբաղեցրին համապատասխանաբար 50-րդ եւ 56-րդ հորիզոնականները: