Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը կիսեց 9-10-րդ տեղերը

Սպորտ
dacb7228160669c434692f1c88b56f19

Պեկինում ավարտվեցին ինտելեկտուալ մարզաձեւերի համաշխարհային 2-րդ խաղերը, որին մասնակցեց այս տարվա կանանց Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր Էլինա Դանիելյանը:

«Կույր» շախմատի մրցաշարում մեր առաջատար շախմատիստուհին 7 հնարավորից վաստակեց 3,5 միավոր եւ հնդկուհի շախմատիստ Հարիկա Դրոնավալիի հետ կիսեց 9-10-րդ տեղերը: Այս մրցումներում հաղթեց աշխարհի չեմպիոն Խոու Յիֆանը` 5,5 միավոր:

Հիշեցնենք, որ արագ շախմատում Էլինա Դանիելյանը զբաղեցրել էր վերջին` 16-րդ տեղը, իսկ կայծակնայինում բաժանել էր 8-11-րդ հորիզոնականները: