A
A
Լեւոն Արոնյանը կհանդիպի ետնապահի հետ
Լեւոն Արոնյանը այսօր London Chess Classics շախմատի մրցաշարի 3-րդ տուրում կմրցի անգլիացի Նայջլ Շորթի հետ: Մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
Երկու տուրից հետո, Լեւոն Արոնյանը վաստակել է 1 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Դեւիդ Հոուելի հետ բաժանում է 6-8-րդ տեղերը: Նայջլ Շորթն առայժմ միավոր չունի եւ զբաղեցնում է վերջին` 9-րդ տեղը:
Նշենք, որ Լեւոն Արոնյանը առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել անգլիացի Լուկ Մաք Շեյնի հետ, իսկ երկրորդում պարտվել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Լոնդոնյան մրցաշարում հաղթանակի համար շնորհում է 3, իսկ ոչ-ոքիի համար` 1 միավոր: