A
A
Ռուս տղան ուզում է խաղալ ինչպես Տիգրան Պետրոսյանը
Ռուսաստանցի ամենաերիտասարդ գրոսմայստեր Դանիիլ Դուբովը խոստովանել է, որ ցանկանում է խաղալ այնպես, ինչպես խաղացել է աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
«Ես գերադասում եմ կայացնել ստրատեգիական, այլ ոչ թե տակտիկական որոշումներ, սակայն միաժամանակ պատրաստվում եմ ավելի բազմակողմանի եւ ագրեսիվ խաղ ցուցադրել»:
15-ամյա գրոսմայստերի կարծիքով, աշխարհի բոլոր ժամանակների 7 ուժեղագույն շախմատիստներն են Անատոլի Կարպովը, Մագնուս Կառլսենը, Գարրի Կասպարովը, Ռոբերտ Ֆիշերը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը եւ Տիգրան Պետրոսյանը: