Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ԵՎՐՈ-2012-ի խմբերը

Սպորտ
78142305a3747aef30c8be65b92e58e3

Այսօր Կիեւի «Ուկրաինա» արվեստի ազգային պալատում տեղի ունեցավ ֆուտբոլի 2012 թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Մասնակից 16 հավաքականները նախապես բաժանվել էին 4 զամբյուղներում.
1-ին զամբյուղ` Լեհաստան, Ուկրաինա, Իսպանիա, Հոլանդիա
2-րդ զամբյուղ` Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան
3-րդ զամբյուղ` Խորվաթիա, Հունաստան, Պորտուգալիա, Շվեդիա
4-րդ զամբյուղ` Դանիա, Ֆրանսիա, Չեխիա, Իռլանդիա

Վիճակահանության արդյունքները.
A խումբ - Լեհաստան, Չեխիա, Հունաստան, Ռուսաստան
B խումբ - Հոլանդիա, Դանիա, Պորտուգալիա, Գերմանիա
C խումբ - Իսպանիա, Իռլանդիա, Խորվաթիա, Իտալիա
D խումբ - Ուկրաինա, Ֆրանսիա, Շվեդիա, Անգլիա

Վիճակահանությանը մասնակցեցին լեգենդար ֆուտբոլիստներ Զինեդին Զիդանը, Մարկո վան Բաստենը, Պետեր Շմեյխելը, Հորստ Խրուբեշը:

Նշենք, որ եզրափակիչ փուլ մտած յուրաքանչյուր հավաքական ստանալու է 8 մլն եվրո: Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը վաստակելու է 1 մլն եվրո, 1/4 եզրափակիչ մտնելու դեպքում հավաքականները կստանան 2-ական մլն եվրո, կիսաեզրափակիչի համար` 3-ական: Արծաթե մրցանակակիրը կվաստակի 4,5 մլն եվրո, իսկ հաղթողը` 7,5 մլն: