Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիկ Դարչինյանը խառն է

Սպորտ
22cd878b10f46a2f22a8540bc322f60e

IBO վարկածով թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հայտարարել է, որ անկախ WBA տարբերակով աշխարհի չեմպիոնի գոտու մենամարտի արդյունքից, 2012 թվականից իր ուժերը փորձելու է խառը մենամարտերում:

«Դա 100 տոկոսանոց որոշում է: Ես ցանկանում եմ մարտեր անցկացնել MMA-ում: Ես ֆիզիկապես ուժեղ եմ, ուստի ուզում եմ բոլորին ապացուցել, որ կարող եմ մասնակցել նաեւ խառը մենամարտերին»:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը WBA տարբերակով աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտը անցկացնելու է դեկտեմբերի 3-ին, Անահայմում (Կալիֆոռնիա): Նրա մրցակիցն է պանամացի Անսելմո Մորենիոն: