Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը արժանացավ բրոնզե մեդալի

Սպորտ
a1c506bff16e6f806925b66f8e5e96df

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը Հնդկաստանի Վիսախապատնամ քաղաքում կայացած միջազգային մրցաշարի վերջին` 11-րդ տուրում, հաղթեց հնդիկ գրոսմայստեր Աբհիջեթ Գուբտային եւ վաստակելով 8,5 միավոր, կիսեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով մեր շախմատիստն արժանացավ բրոնզե մեդալի, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Գուբտան:

Մեր մյուս մասնակիցը՝ Զավեն Անդրեասյանը վերջին պարտիայում ոչ-ոքի խաղաց հնդիկ Սահաջ Գրովերի հետ եւ վաստակելով 8 միավորով, հայտնվեց 6-րդ տեղում: