Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը մեդալի հավակնորդ է

Սպորտ
d07ccb7ea1301cb026cd74788424f7fb

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հավակնել Սան Պաուլուում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի մրցանակին:

Ութ տուրից հետո, մեր հայրենակիցը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա մեկ միավոր է զիջում արգենտինացի Սանդրո Մարեկոյին, 0,5-ով էլ բրազիլացի Ժիլբերտո Միլոսին եւ ուրուգվայցի Անդրես Ռոդրիգեսին:

Այսօր կայանալիք վերջին տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սեւերով կմրցի Ռոդրիգեսի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է հաղթի: