Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդբոլի դասեր` ֆիզկուլտի ուսուցիչների համար

Սպորտ
5a266e5817b1f8db668776fe4e86a533

Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Հելմուտ Մարթինը դեկտեմբերի 2-12-ը Հայաստանում կանցկացնի «Հանդբոլը` դպրոցում» թեմայով ուսումնա-մեթոդական պարապմունքներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վաղն առավոտյան տեսական պարապմունք կկազմակերպվի մայրաքաղաքի Արհմիությունների տան սրահում, իսկ ժամը 15:30-ին ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզադահլիճում կկայանա գործնական պարապմունք: Կմասնակցեն Երեւանի եւ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները:

Պարապմունքները Երևանում կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը: Այնուհետեւ 62-ամյա մասնագետը դասընթացներ կանցկացնի Վանաձորում եւ Աբովյանում:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հելմուտ Մարթինը դատարկաձեռը չի ժամանել Հայաստան. իր հետ բերել է մեթոդական 300 ձեռնարկ (ոչ հայերեն լեզվով) եւ հանդբոլի 60 գնդակ: