Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվում են փառաբանել թագուհուն

Սպորտ
83c8893b64c48874b8b461826410826f

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջերի Արմսթրոնգը կարծում է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է հրաժարվի «God Save the Queen» օրհներգից, որը հնչում է միջազգային հանդիպումների ժամանակ:

«Ես ճանաչում եմ մի շարք հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստների, որոնք չեն ցանկանում խաղալ մեր ազգային հավաքականի կազմում հենց միայն օրհներգի պատճառով»:

Ըստ վետերանի, Հյուսիսային Իռլանդիան պետք է հետեւի Շոտլանդիայի եւ Ուելսի օրինակին, որոնք արդեն ունեն իրենց պաշտոնական օրհներգը:

«Մեր ժամանակ նման խնդիրներ չէին ծագում, սակայն ներկայիս ֆուտբոլիստները մեծ ուշադրություն են դարձնում ազգային խորհրդանիշներին» - ասել է Ջերի Արմսթրոնգը:

Հիշեցնենք, որ «God Save the Queen»-ը Անգլիայի եւ Մեծ Բրիտանիայի օրհներգն է: