A
A
Մեկնարկեց առաջնության կիսաեզրափակիչը
Այսօր Վանաձորում մեկնարկեց շախմատի Լոռու մարզի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է chess-results.com կայքը:
Մրցաշարին մասնակցում են՝ 44 շախմատիստ եւ 5 շախմատիստուհի: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուր:
Եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր նվաճածների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 9-ին: