Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցում լինելն է դժվար

Մարզեր
fd03157b0b82a5a99424dbb7848af7dd

Շիրակի մարզի Ջրառատ գյուղում վիճակն այնպիսին է, ինչպես 23 տարի առաջ էր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը։

Ջրառատի դպրոցը 1988-ի աղետից հետո չի նորոգվել։ Կիսախարխուլ դասարաններում, ձմռանն առանց վերարկուների նստելն անհնար է, թեև նավթի վառարաններ կան տեղադրված։ Վառարաններն այդ տարիներին տեղադրվածներն են, որոնց արձակած մուրն ու ծուխը պարզապես անտանելի են։

Այս տարի դպրոցի մի մասնաշենքը, որը երկրաշարժի ժամանակ փլվել էր, նորոգվել է՝ «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում։ Ջրառատի դպրոցի տնորեն Արա Սուքիասյանը հույս ունի, որ նույն ծրագրով կլուծվի նաև դպրոցի ջեռուցման խնդիրը և վերջապես իրենք կունենան իրենց երազած տաք ու հարմարավետ դպրոցը։

«Ցայգ» ՀԸ