A
A
Հայաստանին կտրամադրվի 65 միլիոն դոլար
Ասիական զարգացման բանկ-ը /ԱԶԲ/ հաստատել է Հայաստանին մինչև 65 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը։ Այն տրամադրվում է երկրում փոքր և միջին բիզնեսը/ձեռնարկատիրությունը ընդլայնելու նպատակով։
Վարկը կտրամադրվի հայկական չորս բանկերին հինգ տարի ժամկետով: Վարկեր կտրամադրվեն փոքր և միջին ձեռնարկություններին /ՓՄՁ/։
Ասիական զարգացման բանկի մամլո հաղորդագրության համաձայն՝ դրանք կազմում են երկրի ձեռնարկատիրության գրեթե 98 տոկոսը և ապահովում երկրի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ ու զբաղվածության 40%-ը:
Նախատեսված վարկերը կտրամադրվեն ՙACBA կրեդիտ ագրիկոլ» «Արդշինինվեստ» , «Ամերիա»-և «Ինեկո» բանկերին: Նշված բոլոր բանկերն էլ ունեն դրական երաշխավորություն և պարտավորվել են ընդլայնել ՓՄՁ վարկավորումը: