Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանր եւ միջին բիզնեսը ունի 3 թշնամի

Տնտեսություն
c758893633e5ca921120f0da47924d9f

Մենաշնորհը Հայստանում լուրջ խոչընդոտ է հանդիսանում փոքր ու միջին բիզնեսի զարգացման ճանապարհին։

«Ա1+»-ի իրականացրած հանրային հարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիների 48.1%-ը վստահ է, որ տնտեսության զարգացման առանցքային օղակի՝ մանր ու միջին բիզնեսի զարգցմանը խանգարում է հատկապես օլիգոպոլիկ համակարգը։

817 հարցվածների 25.6%-ը համոզված է, որ տնտեսական եւ օրենսդրական համակարգերում առկա կոռուպցիան է պատճառը, որ փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում։

21.4%-ը համարում է, որ մեղավորը հարկային եւ մաքսային սխալ վարչարարությունն է, 2.8%-ը խոչընդոտող հանգամանք է համարում օրենսդրությունը, իսկ ահա 1.2%-ի կարծիքով, Հայստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ չկան։