A
A
Եվրո-2012-ի վիճակահանությունը կկայանա Կիեւում
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:
ՈՒԵՖԱ-ն ելնելով մասնակից 16 հավաքականների վարկանիշային միավորներից, թիմերին նախապես բաժանեց 4 խմբերի: Վիճակահանության առաջին զամբյուղում ընդգրկվել են առաջնության կազմակերպիչներ Լեհաստանն ու Ուկրաինան, ինչպես նաեւ աշխարհի չեմպիոն Իսպանիան եւ փոխչեմպիոն Հոլանդիան:
2-րդ զամբյուղ` Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան
3-րդ զամբյուղ` Խորվաթիա, Հունաստան, Պորտուգալիա, Շվեդիա
4-րդ զամբյուղ` Դանիա, Ֆրանսիա, Չեխիա, Իռլանդիա
Իսպանիայի հանրահայտ Marca թերթի կարծիքով, առաջնությունում մահվան խումբ կարելի է համարել Իսպանիա, Գերմանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա քառյակին: