Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենամահացու հիվանդությունը Հայաստանում

Հասարակություն
99ae7c14558bdf46ab35c9c5a01d4c4e

Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ անդամ երկրները նոյեմբերի 14-ը նշում են իբրև «Դիաբետի համաշխարհային օր»:

Ըստ ԱՀԿ տվյաների` ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: ԱՀԿ 193 անդամ-երկրներից ստացված տվյալների համաձայն` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ վարակիչ հիվանդությունների և վերջիններից առաջացած մահացության պատճառների վրա:

Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի համաձայն` 2010-ից 2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թվականին Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ:

Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ, Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 5%:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:

Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընհանրապես չի արտադրվում: Երկրոդ տիպի դիաբետ զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետը ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության արդյունքում:

Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարով /ոչ ակտիվ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում/ հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել «Շաքարային դիաբետի դեմ պայքարի» ռազմավարական ծրագիրը և «Ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականցման» ցանկը:
Ըստ Առողջապահության նախարարության` ծրագրի նպատակներն են կանխարգելել և/կամ հետաձգել շաքարային դիաբետի առաջացումը` բնակչության բոլոր խավերում հավասարապես, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` նպատակ ունենալով առավելագույնի հասցնել հիվանդների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2012 թվականից: Ծրագրի հաջող իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանում կանխարգելիչ առողջապահության ոլորտի զարգացմանն ու ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը: