Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենասյուները չեն դիմանա (տեսանյութ)

Մարզեր
ee35e7cc9eaa1e714e3e3fbba5259580

Գյումրիի Մազմանյան փողոցի էլեկտրական հենասյուները անհանգստացնում են փողոցի բնակիչներին։ Բարոյապես եւ ֆիզիկապես մաշված սյուները ամեն պահ կարող են ընկնել այս կամ այն տան վրա` վտանգելով մարդկանց կյանքն ու գույքը։ Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո դրանք սկսել են ավելի ինտենսիվ ճոճվել։

Մազմանյան փողոցի բնակիչները բազմաթիվ գրավոր եւ բանավոր բողոքներ են ներկայացրել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ի՝ Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի ՓԲԸ-ի մասնագետներին։ Նրանք մեկ անգամ են միայն արձագանքել բնակիչների բողոքին։ Եկել են ու խոստացել մոտ ժամանակներում հարցին լուծում տալ։ Սակայն այդ «մոտ ժամանակները» վաղուց են անցել, իսկ մասնագետները չկան ու չկան։

Մազմանյան փողոցի բնակիչ Անդրանիկ Մելքոնյանը հռետորական հարց է բարձրացնում. «Եթե սյան ընկնելուց մեկի տան ճրագը մարեց, մեկի տունը քանդվեց, ո՞վ պիտի պատասխան տա»։

«Բնակիչները չգիտեմ ինչ են ասում, բայց ես ասում եմ , որ նախահաշվային հաշվարկը, անհրաժեշտ նյութերի քանակը դրված, ճշտված են դեռ անցյալ տարվանից»,-ասել է «ՀԷՑ» ՓԲԸ Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարապետ Կարապետ Հարությունյանը

Ճարտարապետը հավաստիացնում է, որ, անպայման, անդրադառնալու են Մազմանյան փողոցի խնդրին, բայց ավելի ուշ, որովհետեւ այս պահին իրենք այլ փողոցներին են սպասարկում։ Նա խորհուրդ է տվել բնակիչներին համբերել եւս մի քիչ։


«Ցայգ» ՀԸ